Գլխավոր Լրահոս

Սիվիլնեթի աշխատակիցների սոցիալական մեդիայի ուղեցույցը

Սոցիալական մեդիան մեր կյանքի անբաժան մասն է։ Այն օգնում է մեր արտադրած բովանդակությունը տարածելուն և տեղեկատվություն հավաքելուն։ Սակայն սոցիալական մեդիայի մեր մասնավոր տիրույթում կատարվող գրառումները, տեղադրվող լուսանկարները կամ տեսանյութերը կարող են խնդրահարույց լինել լրատվամիջոցի հեղինակության, անկողմնակալության և անկողմնակալության ընկալման տեսանկյունից և խանգարել մեր մասնագիտական աշխատանքին։ 

Սոցիալական մեդիայում արված հրապարակումը՝ անկախ այնտեղ ունեցած մեր ընկերների/հետևորդների թվից, հասանելի է դառնում ոչ միայն մեր ցանցի ներսում, այլև դրանից դուրս։ Ավելին, սոցիալական մեդիայի ընկերների տիրույթը, որպես կանոնզուտ ընկերական տիրույթ չէ: 

Ցանկացած գրառում անելիս պետք է հաշվի առնել, թե որքանով է դա բխում լրատվամիջոցի շահերից ու նպատակներից և արդյոք չի վնասում մեր մասնագիտական գործին։ 

ՍիվիլՆեթի աշխատակիցը ՍիվիլՆեթի աշխատակից է նաև աշխատանքի ժամերից դուրս և արձակուրդի ընթացքում, և նրա հրապարակային  գործողությունները չեն կարող հակասել լրատվամիջոցի, նրա հիմնադիր կազմակերպության տեսլականին, առաքելությանը, արժեքներին, ինչպես նաև լրագրողական էթիկայի սկզբունքներին: 

Մեզ համար կարևոր է, որ ցանկացած գրառում անելուց կամ ուրիշի արածը տարածելուց առաջ հավելյալ մտածենք, թե մենք՝ որպես կազմակերպության աշխատակից, արդյոք չե՞նք վնասում  նրա վարկն ու հեղինակությունը և մեր մասնագիտական գործը։ 

 Մենք մեր աշխատակիցներին հորդորում ենք սոցիալական մեդիայում. 

  • մի կողմ թողնել քաղաքական իրենց դիրքորոշումները (նաև՝ մասնագիտական գործունեության ընթացքում)։ Այնուամենայնիվ, եթե այդպիսիք հանրայնացվում են, ապա լսարանի համար պետք է հստակեցնել, որ դա միայն անձնական դիրքորոշում կամ կարծիք է, 

  • չտեղադրել կամ չտարածել նյութեր, որոնք պարունակում են ատելության, խտրականության, այլ անձանց արժանապատվությունը վիրավորող տարրեր,

  • հակասական, վիրավորական գրառումներ չանել զրուցակիցների մասին, 

  • չկատարել գրառումներ, որոնք դեմ են լրագրողական էթիկային ու սկզբունքներին։ 

ՍիվիլՆեթի լրագրողներն իրավունք չունեն սոցիալական մեդիայում (և այլուր) հրապարակել ռեպորտաժի կամ զրույցի այն հատվածները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում զրուցակցի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ դուրս են մնացել նյութից։ 

ՍիվիլՆեթի աշխատակիցները սոցիալական մեդիայում չեն կարող քննարկել կազմակերպության ներքին խոհանոցին առնչվող հարցեր։ Դա կարող է հանգեցնել աշխատանքային կարգապահական պատասխանատվության, ներառյալ՝ աշխատանքային պայմանագրի լուծման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում