Գործընկերային բովանդակություն
Հայաստանում շատ կանանց համար աշխատանքն ու ընտանիքը դեռ դժվար համատեղելի իրականություններ են։ Շատ դեպքերում հենց նրանք են կրում ընտանիքի և երեխայի խնամքի հիմնական բեռը, իսկ ոչ ճկուն աշխատանքային պայմանների դեպքում հաճախ կանգնում են ընտրության առաջ՝ մնալ աշխատաշուկայում, թե կենտրոնանալ ընտանիքի վրա։ Այս ֆոնին առավել քան կարևոր է խոսել ընտանիքամետ աշխատավայրերի մասին։ Այս թեմայով Ժաննա Ավագյանը զրուցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Բնակչություն և զարգացում ծրագրի ղեկավար Տաթևիկ Բադալյանի հետ։
Տեսանյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:




