Գործընկերային բովանդակություն
Տնային աշխատանքն ու ընտանիքի խնամքը հաճախ մնում են տեսադաշտից դուրս, թեև դրանք զբաղեցնում են կանանց օրվա մեծ մասը։ Հայաստանում կանայք շաբաթական ավելի քան 58 ժամ են հատկացնում այս չվճարվող աշխատանքին։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի հետ Ժաննա Ավագյանը քննարկում է, թե ինչ է նշանակում «անտեսանելի աշխատանք», ինչպես է այն ձևավորում գենդերային անհավասարությունը և ինչ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա։
Տեսանյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Տեսանյութում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումները:





