Ծառուկյանի քաղաքական ուղին. բազկամարտից մինչև Նոյյան տապան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի քաղաքական, հանրային Նոյյան տապանով։ Նրա քաղաքական ճանապարհը անցել է իշխանության, ընդդիմության, հեղափոխության, քաղաքական հեռացման ու վերադարձի փուլերով։ Ավելի քան երկու տասնամյակ Ծառուկյանը շարունակում է մնալ հայկական քաղաքական դաշտի ամենաճանաչված կերպարներից մեկը։
CivilNet-ն ամփոփել է ԲՀԿ առաջնորդի քաղաքական ուղին՝ պատգամավորական առաջին մանդատից մինչև 2026-ի ընտրություններ։





