Սամվել Կարապետյան․ կապիտալ, կալանք և իշխանության հայտ
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող գլխավոր ուժերից է գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Նրա ձևավորած դաշինքը հայտարարում է, որ իրենց վարչապետի թեկնածուն հենց Սամվել Կարապետյանն է, որը, սակայն, չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետ, քանի որ ունի նաև այլ քաղաքացիություն։
«Ուժեղ Հայաստանը» խոստանում է գալ իշխանության, փոխել Սահմանադրության դրույթը և Կարապետյանին նշանակել վարչապետ։
ՍիվիլՆեթը հավաքել է Սամվել Կարապետյանի գործարար և ոչ գործարար անցյալի կարևոր դրվագները։





