Ինչո՞ւ ընդդիմությունը փողոց դուրս չի գալիս բողոքի, եթե ընտրություններն անվանում է «կեղծված»: Ի՞նչ են որոշել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ:
ՍիվիլՆեթի տաղավարում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզաբանում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության գործողությունները։ Նա քննարկում է նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը, հետընտրական շրջանում ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող ճնշումները և ընտրություններին մասնակցելու վեցամսյա բնակության պարտադիր պայման սահմանելու օրենսդրական նախաձեռնության հնարավոր նպատակները։




