«Դիտանկյան» նոր թողարկմանը Տիգրան Գրիգորյանն ու Ժաննա Ավագյանը քննարկում են Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի բռնագանձման գործընթացը՝ նրա դեմ իրականացվող ավելի լայն գործընթացների ֆոնին։ Գրիգորյանը նշում է, որ քաղաքականապես մոտիվացված սեփականազրկումը կարող է նպաստել տնտեսական ազատության ու մասնավոր սեփականության անձեռնմխելիության հիմքերի քայքայմանը։
Քննարկվում է նաև, թե ինչպես է բիզնեսի վրա գործադրվող ճնշումը կարող սահմանափակել քաղաքական այլընտրանքների ձևավորումը և ամրապնդել իշխող ուժի լծակները։
Թողարկման վերջին հատվածում խոսվում է այն մասին, թե ինչու անկախ մեդիան, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային գործընկերներն ավելի ու ավելի կարևոր դերակատարում են ունենալու հետընտրական շրջանում Հայաստանում ժողովրդավարական հետընթացին դիմակայելու հարցում։





