Դիրքում քնելը հետևանք է, խնդիրները վաշտ-դասակ օղակում են. Գրիգորի Սահակյան
Բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահվան, ինքնասպանությունների ու սպանությունների հիմնական պատասխանատուն հրամանատարական կազմն է, նշում է պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանը: ՍիվիլՆեթի հետ զրույցում զորամասի նախկին հրամանատար Սահակյանը պնդում է, որ արյունալի միջադեպերի արմատները շատ ավելի խորն են, քան պարզապես դիրքում քնելն ու դրա հետևանքով ծագած վեճերը: Ուստի ոստիկանական և ուժային մեթոդներով այս խնդիրը հնարավոր չէ լուծել՝ «հրամանատարներին պետք է աջակցել ու սովորեցնել»:
Երիտասարդ սպաներից շատերը, նշում է նա, չկարողանալով կանոնագրքով հեղինակություն ձեռք բերել, հաճախ տրվում են քրեական ենթամշակույթի թելադրանքին՝ ստորաբաժանման կառավարումը զիջելով փողոցային բարքերին։ Ստեղծված իրավիճակի լուծումը նա տեսնում է հրամանատարների կրթության, յուրաքանչյուր զինվորի հոգեբանական դիմանկարի ուսումնասիրության, ծնողների հետ անմիջական կապի ու զորքերում համաչափ, արդարացի խրախուսանքի և պատժի մշակույթի արմատավորման մեջ։
Արշալույս Մղդեսյան



