«Եթե ասել, որ բավարար քանակով արտահանվում է Եվրոպական միություն, ապա ճիշտ չի լինի նման ձևակերպումը»։ ՍիվիլՆեթի տաղավարում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադառնում է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիությանը, արտահանման խոչընդոտներին և նոր հնարավորություններին։
Զրույցի ընթացքում քննարկվում են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, սահմանազատումն ու ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքներից։ Կոստանյանը ներկայացնում է TRIPP նախագծի իրականացման ժամկետները, Իրանի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցությունները և իրանական գազի ներկրման հնարավորությունները։
Արշալույս Մղդեսյան




