«Մենք աշխատում ենք այն զբոսաշրջիկների վրա, որոնք ավելի շատ գումար կծախսեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։
Ինչո՞ւ են տատանվում Հայաստան զբոսաշրջային այցելությունների ցուցանիշները, և որքանո՞վ է երկիը մրցունակ հարևան Վրաստանի համեմատ։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում Անուշիկ Ավետյանի հետ քննարկել ենք զբոսաշրջության զարգացման առաջնահերթությունները, Ռուսաստանից այցելությունների մեծ մասնաբաժինը, հյուրանոցների բարձր գները, ավիաընկերություններին տրամադրվող արտոնությունների արդյունավետությունն ու ոլորտի սահմանափակ ֆինանսավորումը։
Անդրադարձել ենք նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող 120 միլիոն դոլարի ծրագրին, Դիլիջանում ճոպանուղու կառուցման հնարավորությանը և մարզերում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։
Արշալույս Մղդեսյան




