«Ես պատերազմ եմ հայտարարում բոլոր նրանց, ովքեր պատերազմ են հայտարարում Անկախության հռչակագրին»,- ասում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Ինչո՞ւ է ՀԱԿ-ը դեմ սահմանադրական փոփոխություններին, և ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի հրաժարվել խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Իրատեսակա՞ն է Արցախի վերադարձը, և արդյոք իրականանո՞ւմ են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տարիներ առաջ հնչեցրած զգուշացումները։ Ինչո՞ւ է Մանուկյանը TRIPP-ը համարում միջանցք, և ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ընդդիմադիր ուժերի հետ, որոնք այլ դիրքորոշում ունեն այս հարցում։ Այս և այլ հարցերի շուրջ Արամ Մանուկյանի հետ զրուցել ենք ՍիվիլՆեթի տաղավարում։
Արշալույս Մղդեսյան



