«Սա աղետալի երևույթ է։ Հարկային եկամուտների կորուստը, երևի, ամենափոքր խնդիրն է այս ամենի մեջ»,- Հայաստանում ապօրինի առցանց խաղային բիզնեսի մասին ասում է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը։
Ինչո՞ւ է պետությունը խաղային բիզնեսի վերահսկողությունը 15 տարով վստահել մասնավոր ընկերության, և ինչպե՞ս է ՊԵԿ-ը պատրաստվում իրական ժամանակում հետևել Հայաստանում կատարվող յուրաքանչյուր խաղադրույքի։ Որքա՞ն գումար է իրականում վաստակում խաղային բիզնեսը, ինչո՞ւ են հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվելու խաղադրույքների արգելափակման համակարգում, և ինչպե՞ս է պետությունը պայքարելու ապօրինի առցանց խաղատների դեմ։
«ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում Ռաֆայել Գևորգյանի հետ քննարկել ենք նաև հարկային վերահսկողության և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության միջև սահմանը։ Անդրադարձել ենք արտասահմանյան բանկային հաշիվների վերաբերյալ միջազգային տեղեկատվության փոխանակմանը, Հայաստանի հարկային մարմիններին հասանելի դարձած տվյալներին և դրանց հիման վրա իրականացվող վերահսկողությանը։
Արշալույս Մղդեսյան




