«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք», - ասում է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգին։ Նա պնդում է, որ այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։
Ինչո՞ւ այդ տարաձայնությունների պատճառով հրաժարական չի տվել, և արդյոք կշարունակե՞ր պաշտոնավարել, եթե վարչապետն իրեն չազատեր աշխատանքից։ Ինչո՞ւ է ԵՄ անդամակցությունը համարում պատրանք, և ի՞նչ այլընտրանք է առաջարկում։
Զրույցում Գրիգորյանն անդրադառնում է նաև Ռուսաստանի հնարավոր հակազդեցությանը, Իրանի հետ հարաբերություններին, «Քաղաքացիական պայմանագրին» իր անդամակցությանը, Փաշինյանի քաղաքական թիմի հետ կապերին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների դանդաղմանն ու ընդդիմադիր առաջնորդների կալանավորումներին։
Արշալույս Մղդեսյան



