Ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ, Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Սերժ Ավետիքյանը Հայաստանում է։ Օրերս ամփոփվեց ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի փառատոնը Հայաստանում։ Փառատոնը կազմակերպեց Ավետիքյանի ֆիլմերի հետհայաց ցուցադրությունները՝ երեք անիմցիոն, երկու գեղարվեստական և մեկ վավերագրական ֆիլմ։ Հետհայաց ցուցադրությունները իրականացվում են «ԿինոԽաչմերուկներ Երևան» խորագրով։
ՍիվիլՆեթը զրուցել է ռեժիսորի հետ «Վերադարձ Սոլոզ» ֆիլմի մասին։ Ստամբուլին մոտ Բուրսա մարզի Սոլոզ գյուղը Ավետիքյանի նախնիների հայրենիքն է։ Ֆիլմը հիմնված է հեղինակի Սոլոզ այցելությունների վրա՝ 1987-ին, 2003-ին, 2005-ին և 2019-ին։
Լրագրողի և Ավետիքյանի՝ նոյեմբերի 12-ին նկարահանված զրույցն անակնկալ ավարտվում է։ Հաջորդ օրը նրանք կրկին հանդիպեցին և շարունակեցին զրույցը։





