«Ամբողջ ենթակառուցվածքի գինն է խտացված այս նոր անձնագրի արժեքի մեջ»,- ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ բացատրելով կենսաչափական նոր անձնագրերի սակագները։
ՍիվիլՆեթի տաղավարում Դավթյանը պարզաբանում է՝ ինչու անձնագիրն արժե 28,650 դրամ, իսկ 24 ժամվա ընթացքում տրամադրման դեպքում՝ 88,650 դրամ, ինչով է պայմանավորված Վրաստանի հետ գնային կտրուկ տարբերությունը և ինչու են մարզերի բնակիչները նույն վճարով ավելի երկար սպասում։
Զրույցում անդրադարձ կա նաև մասնավոր օպերատորի պատասխանատվությանը, քաղաքացիների տվյալների պաշտպանությանը և ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում նոր համակարգի նշանակությանը։
Արշալույս Մղդեսյան




