Սամվել Բաբայանի գործով վճիռը բեկանվեց, նա ազատ կարձակվի
Վճռաբեկ դատարանը հունիսի 15-ին որոշեց բեկանել Սամվել Բաբայանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռն ու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Բացի այդ դատարանը Բաբայանին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրեց՝ ԱԺ 15 պատգամավորների երաշխավորության հիման վրա:
Սամվել Բաբայանի հարազատներն ու ընկերները երթով գնացին Ազգային անվտանգության ծառայություն՝ ակնկալելով, որ նա ազատ կարձակվի հենց ԱԱԾ-ից:
Սամվել Բաբայանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվել էր 2017-ի մարտի 22-ին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու, կեղծ եվրո թղթադրամներ շրջանառելու գործի շրջանակում:
2017-ի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։ 2018թ․ փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Բաբայանի դատավճիռը։
Բաբայանը հայտարարում է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը և դատավճիռը շինծու է և քաղաքական պատվեր է։ 2017-ի խորհրդարանական ընտրություններին Բաբայանն աջակցում էր ընդդիմադիր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։
Civilnet




