Օգոստոսի 3-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելեցին Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն ինը օր է՝ կանգնած են մնում Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող 21 բեռնատարները: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նաննա Սկաունը Կոռնիձորի սահմանային հատվածից ուսումնասիրեց Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը:
Նաննա Սկաունը ընթերցեց Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարությունը և հարցերի չպատասխանեց:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը ընդծեց, որ իրենց առաջ դրված խնդիրն է միջազգային կառույցներին ի ցույց դնել, որ Լաչինի միջանցքը կատարելապես փակ է:
Civilnet




