Գլխավոր Լրահոս

2023-ի սեպտեմբերյան պատերազմը սկսվեց «406» մարտական դիրքից

Համարվում է, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմը սկսվել է «406» մարտական դիրքից։ Սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումից առաջ՝ ժամը 09։45-ի սահմաններում, ադրբեջանցիները փորձեցին հանկարծակիի բերել Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտ գտնվող այս դիրքը։ Սակայն Ասկերանի բրիգադի դիրքապահները նրանց հայտնաբերեցին ու կորուստներ պատճառելով հետ մղեցին ելման կետ։  

Երկրորդ հարձակումը տեղի ունեցավ երեք ժամ անց՝ լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում։ Այդ ժամանակ մերձամարտում զոհվեց տարիքով ամենաավագը՝ 47-ամյա Միխայիլ Բալայանը։  

Դիրքի անձնակազմը մի քանի ժամ դիմադրելուց հետո նահանջեց և ամրապնդվեց հաջորդ գծում։ Նրանց խնդիրն էր կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը, որը շտապում էր արգելափակել Ստեփանակերտ - Մարտունի գլխավոր ճանապարհը Հարավի խաչմերուկում (Հարավի յալ)։ 

Այս ամենի մասին մեզ պատմեց «406» մարտական դիրքի ավագ Մարտիկ Հարությունյանը։ 

ՍիվիլՆեթը առաջիկայում ամբողջական նյութ կհրապարակի «Հարավի խաչմերուկ»-ի ուղղության մասին։ 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում