Խաղաղության թեզն այսօր շատ միամիտ կերպով է մատուցվում, դասե՛ր քաղենք անցյալից. Չըթըրեան
Հայաստանն ու Ադրբեջանը անկախության են հասել Ղարաբաղյան հակամարտության միջոցով, և այսօր՝ անգամ Վաշինգտոնում խաղաղության մասին համաձայնագրի նախաստորագրումից հետո, երկու երկրները կարիք ունեն ամենատարբեր մակարդակներով խոսելու Արցախի մասին. այսպիսի կարծիք է հայտնում Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում։ Քաղաքագետը վստահ է՝ խաղաղության մասին թեզը շատ միամիտ կերպով է մատուցվում այսօր Հայաստանում, ինչն անընդունելի է մեծ աղետներից հետո։ Չըթըրեանը թերահավատ է Ադրբեջանում հայատյացության վերացման հարցում և նկատում է՝ Հայաստանին հաղթելուց հետո Բաքուն նոր խնդիրների է բախվում երրորդ երկրների հանդեպ կուտակած պարտքերի պատճառով։
Civilnet




