Գլխավոր Լրահոս

Հայ-թուրքական հարաբերություններում բացվում են (միայն) թռիչքները

Թուրքիայի ամենամեծ ավիաընկերությունը՝ Թուրքական ավիաուղիները, կանոնավոր չվերթներ է իրականացնելու Երևան։ Այդ մասին նշել է ավիաընկերության տնօրենների խորհուրդը։

Սակայն քանի որ օդային հաղորդակցության ընդլայնման հարցը տեղ էր գտել Երևանում Հայաստանի ու Թուրքիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա որոշումը պետք է քաղաքական այդ կոնտեքստում դիտարկել։

Հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համատեքստում էր նաև, որ Հայաստանն ու Թուրքիան 2020-ի Արցախյան պատերազմից հետո որոշեցին վերսկսել ավիահաղորդակցությունը։

Այն ի դեպ, նույնպես Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների արդյունքում էր։ 2022-ի ձմռանը Fly one Armenia-ն ու թուրքական բյուջետային Pegasus ընկերությունը երկու կողմի քաղավիացիոն կոմիտեներից ստացան չվերթները արտոնելու թույլտվություն, որը գործում է մինչև օրս։ 

Մեծ հաշվով՝ դա այն միակ հարցն է, որի շուրջ Երևանին ու Անկարային հաջողվել է առարկայական արդյունքի հասնել։

Առհասարակ երկու երկրների միջև ավիահաղորդակցության ոլորտը տևական ժամանակ եղել է այն հարցը, որի վրա չեն ազդել Հայաստան-Թուրքիա չհաստատված դիվանագիտական կապերը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չվերթներ են գործել դեռևս 1995-ից՝ երկու երկրների  քաղավիացիայի հարցերով միջգերատեսչական համաձայնագրի կնքման ակունքներում: 

Դրանով բացվեց Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993-ին։ Այն մեծ նշանակություն ուներ այդ ժամանակվա Հայաստանի համար, քանի որ հայկական կողմը հայտնվել էր նաև օդային շրջափակման մեջ։

Թուրքական կողմն այդ ժամանակ գնաց այդ քայլին մեծամասամբ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի ճնշումների տակ, մի շարք հարցազրույցներում այս մասին պատմել է Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը։

Դրանից հետո երկկողմ չվերթները որոշ ընդհատումներով հանդերձ՝ շարունակվել են։ 1990-ականներին դրանք իրականացնում էին Արմավիան ու Հայկական Ավիաուղիները, որոնց սնանկացումից հետո։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում