Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի փողոցները գրեթե դատարկ են, սակայն բնակիչների հետ շփումներում նրանք անպայման հիշում են իրենց գյուղի դիսկոտեկը։ Զարթոնքցիները խորհրդային տարիներին աճեցնում էին խորդենի, ստանում եթերայուղ, որն օգտագործվում էր օծանելիքի արտադրության և թևավոր հրթիռների գործարկման մեջ։
Աշխատանքային այս բուռն շրջանում գյուղը հարստացավ՝ քաշեցին գազ, ասֆալտապատեցին և կառուցեցին դիսկոտեկ։
Ֆիլմում ստացած պարգևների ու շքանշանների, գյուղի աշխատանքային անցյալի մասին պատմելու և անցյալը վերակառուցելու փորձ են անում բրիգադիր Ռաֆիկը, խորդենու արտադրության ղեկավար Էդիկը, շենքի դիզայներ Էլյան և դիսկոտեկի դիսկ ժոկեյ Արտոն։
Բնակիչները, մարզի թանգարանները, գյուղապետարանը կամ տեղի աշխատողները խորդենու գործարանից և դիսկոտեկից պահպանված նկարներ չունեն։
Լուսինե Վարդանյան




