Վրաստանում կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, որի բոլոր 20 ուղևորները մահացել են։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երկոյան․ C-130 ռազմական կարգո ինքնաթիռը օդ բարձրանալով Գյանջայի օդանավակայանից Վրաստանի տարածքով ուղևորվելիս է եղել թուրքական ռազմաբազաներից մեկը։ Նշվում է, որ ինքնաթիռը ռադարներից կորել է։
Ինքնաթիռում տարբեր զինվորականներ էին ենթասպայից մինչև գնդապետ։ Կա տեղեկություն, որ մահացածները՝ նոյեմբերի 8-ին Բաքվի զորահանդեսին մասնակցած թուրքական F-16 ինքնաթիռի տեխնիկական անձնակազմի զինծառայողներն էին։
Դեպքի մասին Թուրքիայի նախագահին հայտնել են ուղիղ եթերում․ նրա օգնականը Էրդողանի ելույթի ժամանակ համապատասխան գրությամբ թուղթ է փոխանցել։ Դրանից հետո Էրդողանը շտապել է հեռախոսով զրուցել Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Թուրքիան արդեն անձնակազմ է ուղարկել դեպքի վայր՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Թուրքիայում քննարկվում են բոլոր հնարավոր վարկածները՝ օդաչուի սխալից մինչև իքնաթիռի ներսի պայթյուն ու անգամ արտաքին միջամտություն։
C-130 տիպի ինքնաթիռները կարող են մոտ 90 հոգանոց անձնակազմ ու ընդհուպ 20 տոննա ռազմական բեռ տեղափոխել։ Ամերիկյան արտադրության այդ ինքնաթիռները թուրքական զինված ուժերի տրամադրության տակ են 1964-ից և համարվում են ամենաապահովներից։ Դրանք բաղկացած են չորս շարժիչից, և անգամ երեքի անսարքության դեպքում կարող են վթարային վայրէջք կատարել։
Civilnet




