Հայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցելությունները շարունակական են լինելու. սպասվում են նոր այցեր, նշում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, որն օրերս է վերադարձել Բաքվից։ Նա նշում է, որ գերիների հարցը Բաքվում, ինչպես և Երևանում, կարևորագույն հարցերց մեկն էր. կա լավատեսություն որոշակի հիմք։ Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում Մելիքսեթյանն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը տարբերակված մոտեցում ունի հայ գերիների հարցում։ Նրա խոսքով՝ սահմանազատման, այդ թվում՝ անկլավների հարցը, այս պահին օրակարգում չի։
00:00-06:11 Հայ-ադրբեջանական հանդիպումները շարունակվելու են
06:11- 07:15 Որո՞նք են երկկողմ հրատապ հարցերը
07:15- 08:54 Ադրբեջանցի «էկոակտիվիստի» բացակայությունը Բաքվում
08:54-11:24 Գերիների հարցում կա՞ն դրական տեղաշարժեր
11:24-14:48 Հիքմեթ Հաջիևի ուղերձն ու անկլավների հարցը
14:48-18:50 Խաղաղության օրակարգն ու հայելային մոտեցումները
18:50-23:04 Բաքուն ու Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
23:04-26:33 Հայ մասնակիցների հայտարարությունների հետքերով
26:33- Ադրբեջանական պատկերացումները TRIPP-ի մասին
Civilnet




