Սիրիայի ժողովրդական ուժերի հրամանատար Մազլում Աբդին, որի զինյալները ահաբեկիչ են համարվում Թուրքիայում, պատրաստ է Իմրալը կղզում հանդիպել ՊԿԿ-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանին՝ քննարկելու իրենց կարգավիճակը։
Աբդիի ցանկությունը հնչում է մի շրջանում, երբ ինտեգրացիայի հարց է քննարկվում մի կողմից թուրքական իշխանությունների ու Թուրքիայի քրդերի, մյուս կողմից՝ Սիրիայի կենտրոնական կառավարության և Սիրիայի քրդերի միջև։
Այս ամենի առանցքում 25 տարուց ավելի ցմահ պատիժը կրող Օջալանն է, որի տարեսկզբի ուղերձը սկիզբ դրեց Թուրքիայի ներսում ՊԿԿ մարտիկների զինաթափմանն ու հարցականի տակ դրեց Սիրիայի քրդական ուժերի ապագան։
Հարցը շատ զգայուն է Անկարայի համար, քանի որ Թուրքիան Սիրիայի քրդերին համարում է ոչ թե առանձին միավոր, ինչպես միջազգային որոշ դերակատարներ, այլ՝ ՊԿԿ-ի կցորդը։ Եվ հենց այդ նպատակով էլ նոյեմբերի 24-ին թուրք պատգամավորների հերթական խումբն այցելել է Օջալանին։
Իշխող, աջ-ազգայնական ու քրդամետ ուժերից բաղկացած խումբը վերջինիս հետ քննարկել է Թուրքիայի քրդերի ինտեգրացիոն հարցերն ու փորձել է պարզել Օջալանի ուղերձի ազդեցությունը Սիրիայի քրդերի հարցոմ։
Եվ չնայած բանակցությունների խորհրդապահությանը այցի արդյուքները ողջունել է Էրդողանն ու Ազգայնականականների առաջնորդ Դևլեթ Բահչելին։ Վերջինս հատկապես շեշտում է Թուրքիայի ներսում քրդերի ու թուրքերի միասնականությունը։
Ի տարբերություն Թուրքիայի ՊԿԿ-ի մարտիկների, Սիրիայի զինյալները չեն շտապում վերջնական համաձայնության հասնել Սիրիայի կառավարության հետ՝ նախապես պահանջելով Սահմանադրական հստակ երաշխիքներ։
Civilnet




