Գլխավոր Լրահոս

Ինչով է կարևոր Հռոմի պապի այցը Թուրքիա

Հռոմի պապ Լեո 14-ը՝ իբրև առաջին արտասահմանյան այցի երկիր, ընտրել է Թուրքիան, որտեղ պաշտոնական այցով է նոյեմբերի 27-ից 30-ը։

Հռոմի պապի կարգավիճակը հուշում է, որ պապերի ցանկացած այց արտերկիր կրում է երկու բաղադրիչ․ քաղաքական՝ որպես Վատիկան պետության ղեկավարի և հոգևոր՝ իբրև Կաթոլիկ աշխարհի հովվապետի։

Թուրքիայում Հռոմի պապի այցը դիտարկում են աշխարհում Թուրքիայի ռազմավարական դերի կարևորության համատեքստում, իսկ թերթերը հաղորդում են, թե Հռոմի պապը Անկարային համաշխարհային գործընթացներում միջնորդի դեր է վերապահել։ 

Հռոմի պապի այցի բուն նպատակը ուխտագնացությունն է Իզնիկ քաղաք, որը հնում հայտնի էր Նիկեա անունով։ Այս տարի լրանում է 325 թ․Նիկեայի Տիեզերական ժողովի 1700-ամյակը՝ հիշարժան իրադարձություն ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ Հռոմի Կոստանդինոս կայսեր հովանավարությամբ տեղի ունեցած առաջին տիզերական ժողովը գլխավորապես  սահմանում էր քրիստոնեական դավանաբանական հիմքերը։ Նիկեայի ժողովին մասնակցել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։

Պատմական Նիկեա քաղաք այցելությունը հանգուցյալ Հռոմի պապ՝ Ֆրանցիսկոսի նպատակն էր։ Այժմ այն իրականացնում է Հռոմի նոր պապը։

Թուրքիայի ու Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1960-ին, որից հետո, չհաշված ներկա այցը, չորս տարբեր Հռոմի պապեր են մեկնել Թուրքիա։ 

Լեո Տասնչորսերորդը Թուրքիայից հետո մեկնելու է Լիբանան։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում