Գլխավոր Լրահոս

Ռեզա Փահլավին ու իրանական ցույցերը

Երկու շաբաթ է՝ Իրանի գրեթե բոլոր նահանգներում մեծամասշտաբ հակաիշխանական ցույցեր են։ Զանգվածային ցույցերում աչքի են ընկնում կանայք։ Նրանք այրում են հիջաբները, հանում հագուստը, պարում փողոցներում, պատռում հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նկարները, ծխախոտ հանգցնում առաջնորդի նկարների վրա՝ դեմ գնալով նաև կանանց ծխելու արգելքին։

Ընթացիկ ցույցերն ուղեկցվում են հետևյալ կարգախոսներով «Ոչ Լիբանան, Ոչ Գազա», «Ես կսպանեմ, ես կսպանեմ, իմ եղբորը սպանողին», «Մահ Խամենեիին»։ Հնչում է նաև «Կեցցե շահը» վանկարկումը։

Իրանական ցույցերում կարևոր դերակատարություն ունի Իրանի շահի թագաժառանգ Ռեզա Փահլավին, որը բնակվում է Ամն–ում։ Նա կոչ է անում քաղաքացիներին ողողել փողոցները և փոխարինել Իրանի դեսպանատների առջև կանգնեցված դրոշները նախաիսլամական շրջանի դրոշներով։

Թագաժառանգ Փահլավիի հայրը՝ Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին զավակների և կնոջ՝ Ֆարահ Փահլավիի հետ երկիրը լքել է 1979-ին Իսլամական հեղափոխության հաղթանակի և այաթոլլահների իշխանության հաստատման հետևանքով։

Դեռ 1978-ին՝ 17 տարեկան թագաժառանգը, մեկնել էր ԱՄՆ, վերապատրաստվել ԱՄՆ ռազմաօդային ուժերում, քաղաքագիտության բակալավրի կոչում ստացել։ Հենց այդ ընթացքում էլ Իրանում տեղի է ունեցել հեղափոխությունը. Հայրը տապալվել է, ընտանիքն՝ արտաքսվել։

Ռեզա Փահլավին, գտնվելով աքսորում, հայտարարում է, որ պատրաստ է ստանձնել Իրանում անցումային կառավարությունը, նա քննադատում է Իրանի միջուկային ծրագիրը և կոչ անում Թրամփին մեծ ճնշում գործադրել «ռեժիմ»-ի վրա։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում