Իրանում ծավալվող զանգվածային բողոքի ակցիաներն ու ներքաղաքական սուր զարգացումները լրջագույն մարտահրավեր են դարձել Իսլամական Հանրապետության համար՝ առաջ բերելով բազմաթիվ հարցականներ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։ Թեհրանում և երկրի տարբեր նահանգներում իրավիճակի խորքային պատճառներն ու հնարավոր սցենարները ՍիվիլՆեթի տաղավարում քննարկում են Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը և արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը։
0:00 - Ի՞նչ է կատարվում Իրանում, վտանգվա՞ծ են վարչակարգի հիմքերը
1:50 - Իսլամական հանրապետության հենարանը դուրս է գալիս փողոց
3:16 - Ռեզա Փահլավին և «հիբրիդային պատերազմի» տարրերը
4:39 – Ինչո՞ւ տեղի ունեցողն անվանում են անհուսության ցույցեր
5:58 – Մաշհադից մինչև Թեհրան. ցույցերի աշխարհագրությունը
7:45 - Ինչու՞ է Փահլավին կրկին դարձել առանցքային դեմք
8:59 - Ինչպե՞ս են Իրանի ներսում ընկալում շահի որդուն
11:25 - Միապետության վերադա՞րձ. ի՞նչ են ցույց տալիս հարցումները
14:35 - «Ջավիդ Շահ». կարոտախ՞տ, թե՞ ցուցարարների հստակ պահանջ
16:36 - Եթե ոչ Փահլավին, ապա ո՞վ. ընդդիմության մասնատվածությունը
18:22 - 1979-ի սցենա՞ր. ինչու է դժվար կանխատեսել Իրանի ապագան
21:32 - Ռազմական դիկտատուրա՞, թե՞ «պերեստրոյկա» Իրանում
25:51 - Թրամփի մտրակն ու բլիթը. հարվածնե՞ր, թե՞ բանակցություններ
29:59 - Ո՞րն է Վաշինգտոնի «պլան մինիմումն» Իրանի պարագայում
34:07 – Իրանի ապագան. ո՞ր սցենարն է ձեռնտու Հայաստանին
Civilnet




