Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթի տեսլականը, առաքելությունը և արժեքները

Տեսլական

ՍիվիլՆեթի տեսլականն է լինել վստահելի և առաջատար մեդիա կազմակերպություն Հայաստանում։

ՍիվիլՆեթը հանրությանը մատուցում է նորություններ, վերլուծություն և հետաքննական ու լուծումամետ լրագրության միջոցով փորձում է երկրում նպաստել թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ամրապնդել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ 

ՍիվիլՆեթի տեսլականն է լինել վստահելի և առաջատար մեդիա կազմակերպություն Հայաստանում։

Մենք վստահ ենք, որ հզոր հաստատությունները զորացնում են երկիրը, և մեր նպատակն է լինել դրանցից մեկը։

Առաքելություն

ՍիվիլՆեթը հանրությանը մատուցում է նորություններ, վերլուծություն և հետաքննական ու լուծումամետ լրագրության միջոցով փորձում է երկրում նպաստել թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ամրապնդել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Մենք խթանում ենք հասարակական երկխոսությունը, աջակցում տարածաշրջանային խաղաղությանը և նպաստում մարդկանց մասնակցությանը սեփական ապագան կերտելու գործում։

Մենք ձգտում ենք կառուցել վստահություն՝ հավատարիմ մնալով կոնտեքստուալ և խորը լրագրությանը։

Արժեքներ

Անաչառություն

Մենք ծառայում ենք հանրային շահին։ Մեր լրագրողները հաղորդում են ճշմարտությունը՝ խուսափելով երևույթների ու իրադարձությունների ընտրողական ներկայացումից։ Մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս արձագանքել իրենց վերաբերյալ հնչեցված պնդումներին։

Անկախություն և թափանցիկություն

Քաղաքական, տնտեսական, ֆինանսական կամ նվիրատուների որևէ ազդեցություն չի պայմանավորում մեր լուսաբանումը։ Մեր խմբագրական քաղաքականությունը հրապարակային է։ Ֆինանսավորման թափանցիկությամբ մենք պաշտպանում ենք մեր խմբագրական անկախությունը։

Վստահություն

Մենք համոզված ենք, որ մեր հանրության խնդիրների հիմքում նաև վստահության ու հատկապես մեդիայի նկատմամբ վստահության պակասն է։ Մենք ձգտում ենք վստահություն կերտել մեր ու մեր լսարանի միջև և առհասարակ լայն հանրությունում։

Ճշգրտություն

Մենք ձգտում ենք առավելագույն ճշգրտության։ Սխալները շտկում ենք արագ և պայքարում ենք կեղծ տեղեկությունների դեմ փաստերի ստուգմամբ։

Կարծիքների բազմազանություն

Մենք ներկայացնում ենք բազմազան դիրքորոշումներ՝ միաժամանակ պահպանելով մեր հիմնական արժեքները։

Ներառականություն և գենդերային հավասարություն

Մենք խթանում ենք հավասարությունը որոշումների ընդունման մեջ, ձգտում ենք կանանց և տղամարդկանց միջև հավասարակշռության մեր գործունեության բոլոր մակարդակներում, ապահովում ենք ներառականություն և մերժում ենք խտրականությունը։ Մենք օգտագործում ենք հարգալից լեզու և խուսափում կարծրատիպերից։

Նորարարություն

Արագ փոփոխվող միջավայրում և զարգացող թվային տարածությունում նորարարությունը մեզ համար կարևոր արժեք է։ Մենք մշտապես ձգտում ենք հաղորդ լինել լսարանի փոփոխվող նախասիրություններին, զարգացող տեխնոլոգիաներին և պատմությունները ներկայացնելու նոր ձևերին, ձևաչափերին ու եղանակներին։Նորարարության մեր ջանքերում մենք օգտվում ենք արհեստական բանականության ընձեռած հարաճուն հնարավորություններից։ Արհեստական բանականության գործիքներից մենք օգտվում ենք էթիկական մեր չափանիշների խստագույն պահպանմամբ և լրագրության մեջ մարդկային գործոնն արժևորելով։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում