Քո գրպանից – CIVILNET
Քո գրպանից
«Քո գրպանից» հաղորդաշարը լուսաբանում է թեմաներ, որոնք առնչվում են պետական գնումների ոլորտին, հանրային միջոցների ոչ արդյունավետ կառավարմանը և/կամ կոռուպցիային։
-
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է․ ԱԳՆ-ից նոր ժամկետներ են
Քո գրպանից – CIVILNET Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը 2024-ի մարտի 15-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել էր, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում։ «Ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը պետք է, ամենայն հավանականությամբ, ընդունվի մինչև հուլիս ամիսը»,- ասել էր Հովհաննիսյանը։ Ինչի՞ մասին է նոր փաստաթուղթը, ե՞րբ է ընդունվելու Ըստ փոխնախարար Հովհաննիսյանի՝ փաստաթուղթն արձանագրում է վերջին շրջանում Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ընթացքն ու առկա առաջընթացը, ինչպես նաև նշում համագործակցության գլխավոր առաջնահերթությունները։ Դեռևս այս տարվա մարտին Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի […]
-
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին տեղեկությունը կեղծ է, ահազանգողը ձերբակալվել է․
Քո գրպանից – CIVILNET Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել, Ֆեյսբուքի իր էջում գրել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Նա հայտնում է, որ կեղծ ահազանգ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ։ «Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- նշել է նա: Ժամը 08:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է տեղադրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները:
-
Freedom House-ը ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրածը միջազգային հանցագործություն է որակում
Քո գրպանից – CIVILNET Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով լայնածավալ փաստահավաք զեկույց է ներկայացրել, որում մանրամասն կերպով ուսումնասիրության են առնվում ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները՝ սկսած 2020-ի երկրորդ ղարաբաղյան պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ և դրա հետևանքներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցը, մասնավորապես, ներառում է միջազգային փաստահավաք առաքելության աշխատանքը՝ ներառյալ հարցազրույցներ հարյուրավոր վկաների և բաց աղբյուրների հետ, որը նպատակ ունի պատասխանել այն հարցին, թե ինչու 2024-ի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում այլևս էթնիկ հայեր չկան։ Զեկույցը վերլուծության է ենթարկել և փաստել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում մարդիկ դիտավորյալ կերպով ենթարկվել կանոնավոր հարձակումների, […]
-
Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից կբռնագանձվի մոտ 1,3 մլրդ դրամ
Քո գրպանից – CIVILNET Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1,28 մլրդ դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր։ Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով երկրորդ վճիռն է։ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, հօգուտ Հայաստանի նախատեսում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույք, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասը, «ԱԿԲԱ» բանկի 2 000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264 000 դոլարի պահանջի իրավունքը։ Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի նաև […]
-
«Խաղաղության պայմանագիրը կարելի է ավարտել մի քանի ամսում, բայց Հայաստանը
Քո գրպանից – CIVILNET Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մի քանի ամսվա ընթացքում, կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը, առնվազն հիմնարար իրավունքների շրջանակում, կարելի է ավարտել մի քանի ամսում։ Նախկինում միջնորդների պլանն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվել են Մադրիդյան սկզբունքներ։ Կարևոր է հասկանալ, որ այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության հասնել 28 տարվա ընթացքում, դժվար է լուծել մեկ-երկու տարում»,- հուլիսի 1-ին Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։ Ալիևը, սակայն, խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին որպես հիմնական նախապայման […]
-
ՍիվիլՆեթը և Meta-ն համագործակցություն են սկսում փաստերի ստուգման ասպարեզում
Քո գրպանից – CIVILNET Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին։ ՍիվիլՆեթը, որի #CivilNetCheck ստորաբաժանումն իրականացնում է փաստերի ստուգում և հավաստագրվել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, կներգրավի հայերենով փաստեր ստուգողների՝ Հայաստանում բովանդակության ճշգրտությունը ստուգելու և գնահատելու համար: Meta-ն ապատեղեկատվության դեմ իր որդեգրած շարունակական պայքարի շրջանակում համագործակցում է անկախ, երրորդ կողմի փաստեր ստուգողների հետ ամբողջ աշխարհում, որոնք վերանայում և գնահատում են բովանդակության ճշգրտությունը։ Meta-ն ունի փաստերի ստուգման ամենամեծ ցանցը բոլոր հարթակներում։ Երբ փաստերի ստուգողը գնահատում է բովանդակությունը՝ որպես կեղծ, ընկերությունը նվազեցնում է դրա տեսանելիությունը լրահոսում (feed)՝ էապես կրճատելով այդ […]