Մարտի 17-ին 93 տարեկանում մահացել է Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մահվան պատճառը սրտի, թոքերի և երիկամային անբավարարության բարդացումներն են։
Իլիա Երկրորդի (աշխարհիկ անունը՝ Իրակլի Ղուդուշաուրի-Շիոլաշվիլի) գահակալությունը եղել է ամենաերկարը Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության մեջ։ Նա սերում էր Ղուդուշաուրի-Շիոլաշվիլիների տոհմից, որի պատմական հիշատակությունները սկսվում են 5-րդ դարից՝ Վախթանգ Գորգասալի թագավորի արշավանքների ժամանակաշրջանից։
Ցխում-Աբխազիայի այն ժամանակվա միտրոպոլիտը միաձայն ընտրվել է կաթողիկոս-պատրիարք 1977-ի դեկտեմբերի 23-ին Սիոնիի մայր տաճարում կայացած Տասներկուերորդ եկեղեցական ժողովում։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին պատրիարքի գահակալությունը տեղի է ունեցել Սվետիցխովելի մայր տաճարում։
Վրաստանի կառավարության որոշմամբ, կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ, բոլոր վարչական շենքերի վրա իջեցվել են ազգային դրոշները:
Վրացական պատրիարքարանի հայտարարության համաձայն, Իլիա II-ի աճյունով դագաղը մարտի 18-ին կտեղադրվի Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում՝ հրաժեշտի արարողության համար։
Civilnet











