Դեռահասության տարիքում ծննդաբերությունը դեռևս մնում է մայրական և մանկական մահացության, ինչպես նաև անառողջության և աղքատության խոշոր պատճառներից մեկը: 2014-ին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն: Նույն տարում գրանցվել է 16-19 տարեկան տղաների 68, աղջիկների՝ 1 118 ամուսնություն:
Ամեն տարի աշխարհում ավելի քան 135 միլիոն կին է ծննդաբերում, նրանցից 16 միլիոնը՝ 15-19 տարեկան, 1 միլիոնը՝ 15 տարեկանից ցածր: Զարգացող երկրներում դեռահասների 90%-ի ծննդաբերությունը տեղի է ունենում ամուսնության ընթացքում:
Միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում աղջիկների 30%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը, շուրջ 14%-ը՝ մինչև 15 տարեկանը: Հայաստանում 16-19 տարեկան կանանց ամուսնությունը 2014-ին կազմել է ընդհանուրի 6%-ը:
Աշխարհում օրական 830 կին է մահանում հղիության կամ ծննդաբերության հետ կապված խնդիրների պատճառով: Զարգացող երկրներում այս մահերը վերարտադրողական տարիքի կանանց մոտ երկրորդ տեղում են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից հետո:
Հայաստանում 2014-ին գրանցվել է հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի հետ կապված 8 մահվան դեպք՝ 15-49 տարեկան կանանց դեպքերի 1,4%-ը: 20 տարի առաջ՝ 1995-ին, գրանցվել է մահվան 17 դեպք:
Դեռահասության տարիքում ծննդաբերությունը դեռևս մնում է մայրական և մանկական մահացության, ինչպես նաև անառողջության և աղքատության խոշոր պատճառներից մեկը:
Կյանքի առաջին ամսում նորածնային մահերը դեռահաս մոր դեպքում 50-100%-ով ավելի հաճախ են, քան ավելի մեծ տարիքի մայրերի դեպքում, և, որքան երիտասարդ է մայրը, այնքան այդ ռիսկն ավելի մեծ է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն՝ այն նորածինները, որոնց մայրը դեռահաս է, մահանալու ավելի մեծ ռիսկի տակ են, քան 20-24 տարեկան մայր ունեցողները:
Կյանքի առաջին ամսում նորածնային մահերը դեռահաս մոր դեպքում 50-100%-ով ավելի հաճախ են, քան ավելի մեծ տարիքի մայրերի դեպքում, և, որքան երիտասարդ է մայրը, այնքան այդ ռիսկն ավելի մեծ է:
2014-ին Հայաստանում գրանցվել է 18 912 ամուսնություն: Նույն տարում գրանցվել է 16-19 տարեկան տղաների 68, աղջիկների՝ 1 118 ամուսնություն:
Հայաստանում նկատվում է 16-19 տարեկան աղջիկների ամուսնությունների թվի հստակ նվազում` 2014-ին 2004-ի համեմատ՝ 52%-ով:
Վաղ հղիությունները և վատ վերարտադրողական հետևանքները կանխելու համար ԱՀԿ-ն առաջարկում է
- կրճատել մինչև 18 տարեկանների ամուսնությունները,
- աջակցության և ըմբռնման հիմա վրա կրճատել մինչև 20 տարեկանների հղիությունը,
- կրճատել դեռասասների շրջանում ոչ ապահով աբորտները:
Աշխարհում տարեկան իրականացվում է շուրջ 22 միլիոն անապահով աբորտ` 3 միլիոնը՝ 15-19 տարեկանների շրջանում, ինչը հանգեցնում է մայրական մահացության կամ երկարատև առողջական խնդիրների:
Աղբյուրներ՝
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, armstat.am
ՀՀ առողջապահության նախարարություն, moh.am
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ Հայաստան, unfpa.am
World Health Organization, who.int
Լիլիթ Աբովյան