Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Uber-Yandex ընկերության հետ հայ տնօրենի պատճառով

Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Uber-Yandex ընկերության հետ հայ տնօրենի պատճառով
Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Yandex և Uber ընկերությունների միավորման արդյունքում ստեղծված NewCo ընկերության հետ․ այս մասին հայտարարել է Բաքվի տրանսպորտի գործակալության խոսնակ Մայիս Ագիևը։ Պատճառը ընկերության տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հայկական ծագումն է։ Հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ Yandex և Uber տաքսիները միավորում են բիզնեսները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, ինչպես նաև Վրաստանում։ Ագիևն ասել է, որ «Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին գլխավորապես պետք է մտահոգի այն, թե ինչն է բխում երկրի քաղաքական շահերից, իսկ ինչը՝ ոչ»։ «Այդ պատճառով Yandex Taxi և Uber ընկերությունների միավորումից հետո, եթե այդ կառույցը գլխավորելու է Հայաստանի քաղաքացի կամ ծագումով հայ, Բաքվի վարորդներին կոչ է արվելու դադարեցնել համագործակցությունը այդ ընկերության հետ»,- ասել է Ագիևը։ NewCo-ի 59,3 տոկոսը տնօրինելու է Yandex-ը, 36,6 տոկոսը՝ Uber-ը։ Մնացած 4,1%-ը լինելու է ընկերության աշխատակիցների ձեռքում։ Uber-ը Սան Ֆրանցիսկոյում հիմնված տեխնոլոգիական ընկերություն է, որը մատուցում է տրանսպորտային, այդ թվում՝ տաքսի և առաքման ծառայություններ։ Yandex Taxi-ն մատուցում է առցանց պատվերների վրա հիմնված տաքսի ծառայություններ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և Վրաստանում։ Միավորումից հետո հաճախորդները կշարունակեն օգտվել Yandex և Uber հավելվածներից, իսկ վարորդները պատվերներ կստանան երկուսից միաժամանակ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում