Գլխավոր Լրահոս

Արթուր Վանեցյանը հերքում է իր առնչությունը ԶՊՄԿ-ին

Արթուր Վանեցյանը հերքում է իր առնչությունը ԶՊՄԿ-ին
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հայտարարությանը։ Գևորգյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի փեսա և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունեցել է բաժնեմաս և Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո այն փոխանցել է Վանեցյանին։ Վանեցյանն անդրադառնալով ԶՊՄԿ-ին իր առնչություններին՝ նշել է, որ «դա իր ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է»։ «Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք, կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի»,- հայտարարել է Վանեցյանը՝ չմանրամասնելով, թե ումից ում է բաժնեմաս անցել։ ՍիվիլՆեթը նոյեմբերին հրապարակած հետաքննական հոդվածում անդրադարձել էր 2018-ի ընթացքում ԶՊՄԿ-ում տեղի ունեցած բաժնետերերի փոփոխությանը։ Հայկական, կիպրական ռեգիստրերից ձեռք բերված փաստաթղթերից պարզ էր դառնում, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ փոխկապված անձանցից ԶՊՄԿ-ի 12,5  տոկոսն անցել է «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» անունով ընկերությանը, որի հետ նույն հասցեում ու նույն տնօրեններով գործում է Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներին պատկանող ընկերությունը։ Տե՛ս նաև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից #CivilNet #News
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում