Գլխավոր Լրահոս

Հայաստանը գումարներ կվճարի չկառուցված երկաթուղու համար

Հայաստանը գումարներ կվճարի չկառուցված երկաթուղու համար
Հայաստանի կառավարությունը շարունակում է գումարներ տրամադրել Հայաստան-Իրան չկառուցված երկաթուղու պարտավորությունների համար։ Դեռ 2008-ին Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ սկսվում է Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագիր։ 2017-ին Սիվիլնեթը գրել էր, որ նախկին իշխանությունները ծրագրի իրականացման համար գտել էին կասկածելի մի ընկերություն՝ «Ռասիա ՖԶԷ» անունով, որը պետք է ներդրողներ գտներ, նաև մասնակցություն ունենար երկաթուղու շինարարությանը։ Հայաստանն այս ընկերության հետ կոնցեսիոն պայամանագիր էր ստորագրել։ Տարիներ անց «Ռասիա ՖԶԷ»-ն դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանից պահանջելով 160 միլիոն դոլար չկատարած պարտավորությունների դիմաց։ Ապրիլի 30-ի կառավարության նիստում ընդգրկված է այդ արբիտրաժային վեճում ՀՀ շահերը սպասարկելու համար Baker and McKenzie ընկերությանը 262 500 դոլար տրամադրելու հարցը։ Այն նախատեսվում է տրամադրել այս տարվա առաջին կիսամյակում։ Իրավաբանական ընկերության հետ պայմանագրի ընդհանուր արժեքը 750 000 դոլար է: Պայմանագիրը կնքվել է 2018-ի դեկտեմբերի 18-ին։ Արբիտրաժային վեճը ՀՀ-ի հետ դեռ շարունակվում է։ Baker and McKenzie-ն փաստաբանական ընկերություն է, հիմնվել է 1949-ին Բոստոնում։ Տե՛ս նաև՝ Հայաստան-Իրան երկաթուղու թնջուկը․ անհայտ ներդրողներ, փոշիացած փողեր և խաբված հանրություն #CivilNet #News
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում