

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը բավարարվեց․ ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ կարձակվի, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ 2 միլիարդ դրամ գրավի չափով։ Նիստը նախագահում էր դատավոր Արսեն Նիկողոսյանը։
Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Ավելի վաղ Վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, որի համաձայն՝ միչև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանը մնալու էր «Իզմիրլյան» ԲԿ-ում։
***
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։
Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին: 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։
2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կրկին կալանավորվեց։
2019-ի մայիսի 18-ին առաջին ատյանի դատարանը Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին։
2019-ի հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը, Քոչարյանը կրկին կալանավորվեց։
Կարդալ ավելին
Պատմություններ

«Ոչ մեր աշխատավարձն են տվել, ոչ՝ պարտքը փակել»

«Գիտությունից պետություն». Ֆիլմ առաջին նախագահի մասին

Ամերիաբանկը 2027-ին ընդլայնելու է ինքնազբաղվածների վարկավորման հնարավորությունները

Ամերիաբանկում սպառողական վարկավորման ավելի քան 90%-ն ավտոմատացված է․ Արման Բարսեղյան

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ի՞նչ է դա նշանակում

Հայաստանին ՀԱՊԿ-ից վտարումը այժմ նպատակահարմար չէ

«Շատ դրական հանդիպում». Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին

Եկամուտների հայտարարագրումից հետո ֆիզանձանցից հարկային մուտքերը բազմապատկվել են. Ռաֆայել Գևորգյան
Դիտել ավելին
Civilnet


