Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: Այսօր՝ հունվարի 12-ին, կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Նրա խոսքով՝ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով։ Մասնավորապես, աշխատանքներ են տարվում «Սպուտնիկ V», Pfizer, Moderna և AstraZeneca պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ։
«Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք, պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,- հայտնեց Գայանե Սահակյանը:
Civilnet











