Գլխավոր Լրահոս

«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»․ «Իմ քայլը» հանդիպել է Փաշինյանին  

«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»․ «Իմ քայլը» հանդիպել է Փաշինյանին  
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է խմբակցության ֆեյսբուքյան էջը։ «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։ ․․․ 2020-ի նոյեմբերի 9/10-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմին, հանրային բողոքի ցույցերի և այլ դրսևորումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տասնհինգ կետից բաղկացած ճանապարհաին քարտեզի մասին՝ նոյեմբերի 18-ին։ Դեկտեմբերին վարչապետը խորհրդակցություններ սկսեց քաղաքական ուժերի հետ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու հնարավորության շուրջ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում