Արթուր Սաքունցը և Կարեն Վրթանեսյանը խոսում են ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնի, Հայաստանում մարդու իրավունքների, հայրենասիրության ու պացիֆիզմի մասին:
Կեղծ հայրենասիրություն կամ վտանգավոր պացիֆիզմ
-
Շիկահեր աստվածներ չկան․ Հայաստանի անվտանգության դիլեման
Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանն Էրիկ Հակոբյանը վերլուծում է Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ «Ռուսաստանը Հայաստանից վերցրել է Ղարաբաղը և տվել Ադրբեջանին», անդրադառնում Արցախի էթնիկ զտումների մեջ Հայաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի պատասխանատվությանը։
-
Երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առթիվ հղած իր ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։ «Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը «Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, […]
-
Հնդկաստանը նախատեսում է մինչև 2030-ը քառապատկել մասնաբաժինը համաշխարհային տիեզերական տնտեսությունում
Հոդվածը սկզբնապես հրապարակվել է Times of Oman թերթում։ Հնդկաստանի կառավարությունը մասնավորեցրել է տիեզերք արբանյակների արձակման արդյունաբերությունը և նպատակ է դրել մինչև 2030-ը երկրի տիեզերական հատվածի գլոբալ մասնաբաժինը ներկայիս 2 տոկոսից հասցնել մինչև 8 տոկոսի: Անցյալ շաբաթ Նյու Դելիում կայացած հանդիպմանը Հնդկաստանի գիտության և տեխնոլոգիաների հարցերով նախարար Ջիտենդրա Սինգհն ասել է, որ ընդամենը մոտ երկու տարվա ընթացքում երկրում տիեզերական հրթիռների արձակումներն ավելացել են 200 անգամ, և քանակական այս թռիչքը հնարավոր է դարձել Հնդկաստանի կառավարության սկզբունքային որոշման պատճառով՝ բացելու տիեզերական հատվածը մասնավորի համար և խթանելու պետություն-մասնավոր հատված գործակցությունը։ Ջիտենդրա Սինգհը քննարկում է ունեցել Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (Indian Space Research Organisation, ISRO) […]
-
Վրաստանը դեմ է քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ ԵԱՀԿ
OC Media Վրաստանը դեմ է քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բանաձևին, չնայած բանաձևից հանվել են Վեհաժողովում Վրաստանի ներկայացուցչի քննադատությանն արժանացած հատվածները։ Բանաձևն ընդունվել է չորեքշաբթի՝ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 31-րդ տարեկան նստաշրջանում։ Երեքշաբթի Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԱՀԿ վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն քննադատել է նախագծի նախկին տարբերակը, որը, ըստ նրա, սխալ ձևակերպմամբ է ներկայացնում աբխազական և հարավօսական հակամարտությունը։ Նա քննադատել է բանաձևը՝ ասելով, որ այն Ռուսաստանին չի ներկայացնում որպես հակամարտության կողմ: «Եթե ինքս ականատես չլինեի այդ գործընթացին, կմտածեի, որ ՌԴ Դումայի պատգամավորներն են կատարել փոփոխությունն ու այդ ձևակերպումը, բայց հետո հասկացա, որ ռուսների մատն այստեղ խառը չէ»,- […]
-
Յոթ տարուց Ադրբեջանի նավթային հիմնական հանքը կդատարկվի. տնտեսագետ
Յոթ տարուց Ադրբեջանի նավթային հիմնական՝ Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) հանքը դատարկվելու է, ինչն էլ կարող է Հայաստանի հետ նոր պատերազմի պատճառ դառնալ․ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է տնտեսագետ, հետազոտող Վահրամ Ռևազյանը։ Նա ուսումնասիրել է Ադրբեջանի նավթի և բնական գազի արդյունաբերությունը՝ դիտարկելով նավթային ռեսուրսների սպառման հետևանքներն Ադրբեջանի տնտեսության համար և դրանից բխող ազդեցությունն արտաքին քաղաքականության, մասնավորապես, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա։ Վահրամ Ռևազյանի հետազոտությունը՝ «Ադրբեջանի հեռանկարները սպառվող նավթային ռեսուրսների պայմաններում» վերնագրով, հասանելի է այս հղմամբ։
-
Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից, Հունգարիան հանել
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից` Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը, «Ազատությանը» փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։ Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների, Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման […]