Գլխավոր Լրահոս

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան. Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան. Ղրիմի փոխվարչապետ

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

«Խոսքը տնտեսական, գործարար, զբոսաշրջային ու մշակութային ներուժի ներկայացման մասին է», - ասել է Մուրադովը:

Նա նշել է, որ «Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր, որոնք նվիրված կլինեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին»․ «Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին, սակայն այն պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակը պահպանվի», - հայտնել է Գեորգի Մուրադովը։

Գեորգի Մուրադովը հարցազրույցում խոսել է Թուրքիայի մասին։ Նա «անթույլատրելի» է համարել Թուրքիայի դիրքորոշումը՝ թերակղզու ռուսական կարգավիճակը չճանաչելու վերաբերյալ:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում «Ղրիմի բռնակցումը» և աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում