Գլխավոր Լրահոս

Մահացել է Կոմանդոսը

Մահացել է Կոմանդոսը

Մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը): Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։

Տեր-Թադևոսյանը երկու օր առաջ առողջության վատթարացման հետևանքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել էր 1939-ի մայիսի  22-ին՝ Թբիլիսիում։  Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից  Հայաստանում։

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին։ 1992-ի մայիսին Կոմանդոսը նախապատրաստել և իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա)։

Պարգևատրվել է  առաջին աստիճանի ՀՀ Մարտական խաչ շքանշանով։ Արժանացել է Արցախի հերոս կոչմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում