Գլխավոր Լրահոս

Փաշինյանն արդեն վեց ամիս է՝ Արցախ չի գնացել․ այցերի ժամանակագրություն

Փաշինյանն արդեն վեց ամիս է՝ Արցախ չի գնացել․ այցերի ժամանակագրություն

2018-ի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, այդ կարգավիճակում իր առաջին այցը կատարեց Արցախ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Արցախ տեղի է ունեցել 2020-ի հոկտեմբերի 5-ին։ Արդեն շուրջ վեց ամիս է՝ Փաշինյանը չի այցելել Արցախ, թեև այդ ընթացքում Երևանում հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ։

2018-ի մայիսից մինչև 2020-ի հոկտեմբերը վարչապետը տասներկու այց է կատարել Արցախ, այդ թվում՝ վերոնշյալ երկու այցերը։ Մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը ամենաերկար ժամանակահատվածը, երբ վարչապետը չի այցելել Արցախ, եղել է մոտ վեց ամիս՝ 2018-ի սեպտեմբերի 18-ից մինչև 2019-ի մարտի 11-ը։ Այս այցերից բացի՝ Նիկոլ Փաշինյանը Արցախում եղել է նաև մասնավոր այցով՝ 2020-ի փետրվարի 1-ին այնտեղ ծառայող որդուն տեսակցելու նպատակով։ (Այդ այցը հայտնի դարձավ, երբ Փաշինյանն արեց իր հայտնի ֆեյսբուքյան հրապարակումը Արցախի ռեստորաններից մեկում իրեն ՀԴՄ կտրոն չտալու մասին)։

2020-ի հոկտեմբերի 5-ին Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցից հետո անցել է շուրջ վեց ամիս։ Պատերազմի հետևանքով Արցախում տեղի է ունեցել սահմանների փոփոխություն, ծագել են անվտանգային, սոցիալական, տնտեսական և մարդասիրական լուրջ խնդիրներ։ Հայաստանի վարչապետը, սակայն, չի այցելել Արցախ, ուր պատերազմից առաջ միջինը երկու ամիսը մեկ այցելում էր։

2020-ի նոյեմբերի 9/10-ի զինադադարի փաստաթղթում որևէ դրույթ չկա այն մասին, որը սահմանափակում է Հայաստանի ղեկավարի հնարավոր այցը։ Հնարավոր է, սակայն, որ ինչ-ինչ բանավոր պայմանավորվածություն կամ պահանջ կա Հայաստանի ղեկավարի՝ Արցախ չայցելելու մասին։

Յուրաքանչյուր տարի Հայաստանի ղեկավարները մայիս 8-9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, այցելել են Արցախ, մասնակցել տոնական միջոցառումներին։ Փաշինյանն այդ տոնական միջոցառումներին Արցախում մասնակցել է երեք անգամ՝ 2018-ին, 2019-ին և 2020-ին։

2021-ի մայիսի 9-ին Փաշինյանն արդյոք կգնա՞ Արցախ՝ արդեն կորսված Շուշիի ազատագրման տոնին մասնակցելու։ Այս հարցի պատասխանը կիմանանք տասն օրից։

Ստորև՝ Նիկոլ Փաշինյանի Արցախ կատարած այցերի ժամանակագրությունը․

2018, մայիսի 9

2018, հունիսի 16

2018, սեպտեմբերի 18

2019, մարտի 11

2019, մայիսի 9

2019, օգոստոսի 5

2019, նոյեմբերի 30

2020, հունվարի 28

2020, մայիսի 9

2020, մայիսի 21

2020, օգոստոսի 19

2020, հոկտեմբերի 5

Լիա Ավագյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում