Գլխավոր Լրահոս

Ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել․ Գրիգորյանը՝ Սյունիքի միջադեպի մասին

Ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել․ Գրիգորյանը՝ Սյունիքի միջադեպի մասին

ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցների հետ Սյունիքում սահմանային խնդիրը միանշանակ լուծելու ենք։ Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին և գործընթաց ենք սկսել։ Համոզված ենք, որ այս գործընթացն օգնելու է, որպեսզի խնդիրն ամբողջությամբ լուծենք, համոզված եմ, որ ժամանակի հարց է։ Կարող են որոշակի ձգձգումներ լինել, բայց, ընդհանուր առմամբ, ժամանակի ընթացքում ամբողջ խնդիրը կկարգավորվի»,- նշել նա։

Սյունիքում սահմանային միջադեպի հարցով ՀԱՊԿ-ին դիմելը Գրիգորյանը հիմնավորում է նրանով, որ «սա չեն դիտարկում որպես լոկալ խնդիր, այլ ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունեն»։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը  հայտարարել է մոտակա օրերին մոտ 15 հազար զինվորների մասնակցությամբ զորավարժության մասին։ Բացի դրանից, Ալիևը պարբերաբար հայտարարել է, որ ռազմական ուժով Սյունիքի մարզում որոշակի գործողություններ կկատարի՝ միջանցք ձեռքբերելու համար․ «Բայց միանշանակ, մեր անվտանգության և ռազմավարական գործընկերների հետ այս հարցը կլուծենք»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե ինչպես է հակառակորդին հաջողվել առանց դիմադրության 3,5 կմ առաջ գալ Սև լճի հատվածում, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Նոյեմբերի 9-ից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունեցել և նաև ձմռան պատճառով չենք հասցրել ամբողջ սահմանը կահավորել։ Գիտեք, որ սահմանագիծը ևս երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում այս հարցերը կարողանալու ենք կարգավորել։ Այնպես չէ, որ 1994 թ-ին մենք ամբողջ սահմանը միանգամից կահավորած ունեցել ենք, դրա համար երկար ժամանակ է պահանջվել և սա էլ որոշակի ժամանակ կպահանջի»։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Մայիսի 12-ին և 13-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ 2 նիստ է տեղի ունեցել։ Նույն ժամանակահատվածում Սև լճի շուրջ բանակցություններ էին ընթանում՝ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Մայիսի 13-ին Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում