Գլխավոր Լրահոս

Քննարկվում է այլ քաղաքական ուժերի հետ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հարցը․ Վանեցյան

Քննարկվում է այլ քաղաքական ուժերի հետ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հարցը․ Վանեցյան

Քննարկվում է այլ քաղաքական ուժերի հետ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը։ Այսօր՝ հունիսի 23-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ ընդունո՞ւմ եք ընտրությունների արդյունքները։

«Ընտրությունների արդյունքները կան, հրապարակված են։ Որ ասեմ սպասելի էին, ոչ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ ասել, որ ընդունում ենք ընտրությունների արդյունքները, ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, և քննարկվում է այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը։ ՍԴ-ի որոշումն ստանալուց հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ ընդունում ենք ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Կամ չընդունելով, շարունակում ենք գնալ խորհրդարան, թե ոչ»,- նշեց Վանեցյանը։

«Պատիվ ունեմի» ղեկավարի խոսքով՝ եթե դաշինքը մանդատները վերցնելու որոշում կայացնի, ապա նա «իր թիմին մենակ չի թողնի և կգնա խորհրդրարան»։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Դաշինքը հայտարարել էր, որ օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան․ «Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»,- ասված էր հայտարարությունում։

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն ստացավ 687 251 ձայն (53,92%)։ Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ Երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում կլինի «Հայաստան» դաշինքը (21,04%), երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը (5,23%)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում