Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով շփումները մշտապես իրականացվում են. Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ շփումները մշտապես իրականացվում են` եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են մշտապես։ Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացումը շատ կարևոր է և այլընտրանք չունի։ Եվ այդ իրագործման շրջանակներում շփումներ են իրականացվում թե հայկական կողմի, թե ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ հուլիսի 7-ի երեկոյան կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում ղեկավարները «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»: «Քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման տարբեր նրբերանգներ և բնականաբար, առևտրատնտեսական համագործակցություն»,- ասել է նա:

Մեկնաբանել