Գլխավոր Լրահոս

Եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար նվազելու է, կտեղափոխվի մարզեր

Եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար նվազելու է, կտեղափոխվի մարզեր

Կառավարությունը օգոստոսի 12-ին փոխեց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը։ 

Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ արտոնությանը տալիս են այնպիսի տեսք, որպեսզի այն խրախուսի Երևանից դուրս իրականացվող բնակարանաշինությունը։

«Առաջիկա երեք տարիների ընթացքում դա կազդի Երևանում բնակարանային շինության ավելի համաչափ բաշխվածությանը, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխվեն Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայր»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործունեությունը Երևանում։ 

«2022-ի հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտում նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023-ի հունվարի 1-ից՝ Երևանի երկորրդ գոտում, հուլիսից Երևանի երրորդ գոտում, իսկ 2025-ին՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ»,- տեղեկացրեց նախարարը։

Նրա կարծիքով՝ 2025-ից ծրագիրը կնպաստի Երևանից դուրս ընթացող բնակարաշինության վրա. «Առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն չորրորդ և ավելի բարձր գոտիներ, ինչպես նաև Երևանից դուրս, իսկ 2025-ից առանց ժամկետային սահմանափակումների դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր»։

Խաչատրյանը կառավարության նիստին նաև ներկայացրեց ծրագրի վերաբերյալ վիճակագրությունը, ըստ որի՝ 2015-2017-ին ծրագրի նոր շահառուներն են եղել տարեկան շուրջ 800 մարդ, իսկ 2018-2019-ին՝ տարեկան շուրջ 2 000, իսկ 2020-ին՝ ավելի քան 5 000 շահառու։

2020-ին հատկացումներն անցել են 13 մլրդ դրամը, իսկ այս տարվա վերջին կկազմեն 21 մլրդ դրամ, շահառուների քանակը հասել է 20 000-ի։ Ըստ կառավարության անդամի՝ ներկայում Երևանից դուրս բնակարանաշինությունն աննշան է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. «Առ այսօր կառուցապատված ընդհանուր բնակարաններում եկամտային հարկի արտոնեության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է, մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում»,- ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առ այսօր նախագիծը թույլ է տվել, որ բնակարաշինությունը կենտրոնանա Երևանում, իսկ նոր փոփոխությունը կնպաստի տարածքային ապակենտրոնացմանը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում