Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի մերձեցմանը․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի մերձեցմանը․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Թուրքիայի և Հայաստանի մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքի հիման վրա․ սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրան հարց է ուղղվել, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում վերջին շաբաթներին Հայաստանի ու Թուրքիայի միջև դրական ազդակների փոխանակմանն ու արդյոք պատրաստ է դառնալ միջնորդ Երևանի ու Անկարայի միջև։ Հարցում հիշատակվել է նաև տարածաշրջանում ղարաբաղյան պատերազմից հետո քննարկվող 3+3 կամ «վեցի» ձևաչափը։

«Արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս դրական ազդակների փոխանակումը։ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին և նախկինում մասնակցել է համապատասխան միջնորդական առաքելություններում»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով 2009 թվականի ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները, որոնց կայացմանը նպաստել էր Ռուսաստանը։ Զախարովան նշել է, որ դրանք կյանքի չկոչվեցին։

«Պատրաստ ենք այսօր էլ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի ու շահերը հաշվի առնելու սկզբունքի հիման վրա»,- ասել է Զախարովան՝ նկատելով, որ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կօգներ տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման հաստատմանը։

Ինչ վերաբերում է «վեցի» ձևաչափին՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ, ապա, ըստ Զախարովայի, նման մեխանիզմը կարող էր նպաստել բոլոր մասնակիցների շահերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում