Գլխավոր Լրահոս

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստան ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

«Հանդիպման սկզբին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Արշակ Կարապետյանը շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին՝ ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով և  կարևորել  Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարապետյանը բարձր է  գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

***

Ավելի վաղ Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը (Հարավային օկրուգ)։ Կոսոբոկովը ղեկավարել է նաև Աբխազիայի ռուսական ռազմակայանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում