Գլխավոր Լրահոս

Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը

Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը

Սեպտեմբերի 9-ին Կրեմլում կայացել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, որոնց արդյունքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են բոլոր 28 ինտեգրման ծրագրերը: Պետություններն անցնում են միասնական արդյունաբերական քաղաքականության, էներգետիկ շուկային, ինտեգրվելու են վճարային համակարգերը։ Ռուսաստանի առաջնորդը հնարավոր է համարել նաև միութենական խորհրդարանի ստեղծումը։ Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի վարչապետները հավանություն կտան ինտեգրման ծրագրերին։ Պուտինի և Լուկաշենկոյի պայմանավորվածություններն ըստ կետերի ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկար ամիսների բանակցություններից հետո համաձայնեցվել են բոլոր 28 ծրագրերը (ճանապարհային քարտեզները) Միութենական պետության վերաբերյալ, այդ թվում՝ վերջինը՝ գազայինը։

  • Բելառուսի համար ռուսական գազի գինը 2022-ին կմնա նույնը՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ 128,5 դոլար։
  • Ստեղծվելու են գազի (պայմանագիրը կստորագրվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը), նավթի և նավթամթերքների ու էլեկտրաէներգիայի միասնական շուկաներ։
  • Միասնական է դառնալու մակրոտնտեսական քաղաքականությունը, ինտեգրվելու են վճարային համակարգերը, ներդաշնակեցվելու է դրամավարկային քաղաքականությունը։
  • Միասնական արժույթի հարցը կապվում է միասնական էմիսիոն կենտրոնի թեմայի հետ, բայց Լուկաշենկոն վստահ է, որ խնդիրը կլուծվի Պուտինի և իր իսկ պաշտոնավարման օրոք։ 
  • Երկրներն անցնում են միասնական արդյունաբերական քաղաքականության և պետական գնումների ու պետպատվերի փոխադարձ հասանելիության։
  • Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել միասնական մեթոդաբանություն՝ բոլոր անուղղակի հարկերի ներդաշնակեցման և այդ գործընթացները վերահսկող մարմին ստեղծելու համար:
  • Կմշակվեն միասնական մոտեցումներ կենսաթոշակների, աշխատանքային օրենսդրության, սոցիալական ապահովագրության և նպաստների հետ կապված։
  • Քաղաքական ինտեգրման թեման չի քննարկվել, նախ պետք է տնտեսական հիմք ստեղծել։
  • Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Մինսկին նոր ֆինանսական աջակցություն տրամդրելու շուրջ․ սեպտեմբերից մինչև 2022-ի վերջը օժանակության չափը կկազմի 630-640 մլն դոլար։ Ռուսաստանը, ըստ պայմանավորվածության, նաև հանում է Բելառուսի հետ ավիահաղորդակցության կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում