Գլխավոր Լրահոս

Պանդորայի փաստաթղթեր․ Ալիևների բազմամիլիոնանոց անշարժ գույքերը Լոնդոնում

Պանդորայի փաստաթղթեր․ Ալիևների բազմամիլիոնանոց անշարժ գույքերը Լոնդոնում

117 երկրների ավելի քան 600 լրագրողներ ուսումնասիրել են մոլորակի որոշ ամենահզոր մարդկանց գաղտնի պահվող ունեցվածքը: Մեծ Բրիտանիայում հետքաննությունը վարել են BBC Panorama-ն և Guardian-ը։ Բացահայտված տեղեկատվությունը ստացել է «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը։

«Պանդորայի փաստաթղթերը» ֆինանսական ծառայություններ մատուցող տասնչորս ընկերություններից, որոնք գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայաում, Բելիզում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Շվեյցարիայում, գրեթե 12 միլիոն փաստաթղթերի և ֆայլերի արտահոսք է։ Դրանք բացահայտում են համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի հարստությունն ու գործարքները: Տվյալները ստացել է Վաշինգտոնում գտնվող Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը։ Սա երբևէ կատարված ամենախոշոր հետաքննություններից մեկն է: 

Որոշ գործիչներ կանգնած են կոռուպցիայի, փողերի լվացման և համաշխարհային հարկերից խուսափելու մեղադրանքների առջև: Սակայն ամենամեծ բացահայտումներից մեկն այն է, թե ինչպես են նշանավոր և հարուստ մարդիկ օրինական կերպով հիմնում ընկերություններ ՝ Միացյալ Թագավորությունում գաղտնի կերպով անշարժ գույք գնելու համար: Փաստաթղթերը  բացահայտում են գնումների հետևում կանգնած 95,000 օֆշորային ընկերությունների սեփականատերերից ոմանց։

Հետաքննություննը բացահայտում է նաև Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքի գաղտնի հարստությունները։ BBC-ի հրապարակած հոդվածի Ադրբեջանին վերաբերող հոդվածը՝ ստորև։

Օրինակների շարքում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք կասկածվում են սեփական երկիրը կողոպտելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ Ալիևները և նրանց մերձավորները գաղտնի ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում 400 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ անշարժ գույքի գործարքների մեջ:

Բացահայտումները կարող են ամոթալի լինել Մեծ Բրիտանիայի կառավարության համար, քանի որ, ըստ երևույթին, Ալիևները 31 մլն ֆունտ ստեռլինգ շահույթ են ստացել Լոնդոնի սեփականություններից մեկը վաճառելով Crown Estate-ին` թագուհու անշարժ գույքի կայսրությանը, որը կառավարվում է Գանձապետարանի կողմից և կանխիկ միջոցներ հավաքում երկրի համար:

Կատարված գործարքներից շատերը, որոնք առկա են փաստաթղթերում, իրավաբանորեն սխալ գործողություններ չեն։ Սակայն Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից Ֆերգյուս Շիլն ասում է. «Նման ծավալի բացահայտումը աննախադեպ է, և դա ցույց է տալիս, թե իրականում ինչ կարող են առաջարկել օֆշորային ընկերությունները` կասկածելի ծագման դրամական միջոցները թաքցնելու կամ հարկերից խուսափելու մասով: Նրանք օգտագործում են այդ օֆշորային հաշիվները, այդ օֆշորային ընկերություններին՝ այլ երկրներում հարյուր միլիոնավոր դոլարների գույք գնելու և սեփական ընտանիքները իրենց երկրի քաղաքացիների հաշվին հարստացնելու համար»։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը կարծում է, որ հետաքննությունը «շատ բաների տուփ է բացում», ուստի և անունը՝ Պանդորայի փաստաթղթեր։ Փաստաթղթերը նաև ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքը  օֆշորային ընկերությունների միջոցով գաղտնի կերպով անշարժ գույք ձեռք բերել Մեծ Բրիտանիայում:

Փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես է ընտանիքը, որը երկար ժամանակ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, գնել 17 անշարժ գույք, այդ թվում՝ Լոնդոնում 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային շենք՝ նախագահի 11-ամյա որդի Հեյդար Ալիևի համար:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստանում է խստացնել փողերի լվացումը խստագույն օրենքներով և դրանց կիրարկմամբ, և ներկայացնել Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ունեցող օֆշորային ընկերությունների գրանցամատյան, երբ խորհրդարանը ընդունի այն:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում