Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհին. Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր կտեղադրի։

«Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից (նոյեմբերի 10-ից - խմբ․)՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն, մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն, ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել ենք»,- ասել է Գրիգորյանը։ 

Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհը պատրաստ է․ «Կարելի է ասել անվտանգ ճանապահ ունենք։ Այլընտրանքային ճանապարհը պատրասրտ է ինչպես ապրանք տեղափոխելու, այնպես էլ այլ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար»,- նշել է նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ բարեկարգվում են նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում գտնվող Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող ճանապարհները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում